
Վանաձորն այս պահին. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից կես ժամ առաջ

Վանաձորի 168.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի այցից րոպեներ առաջ Վանաձորի՝ Հայքի հրապարակում, ուր պետք է կայանա վանաձորցիների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, գրեթե մարդ չկա:
Ինչպես Ալավերդիում և մնացած տեղերում, հանդիպումների ժամանակ մարդաշատության իմիտացիան ապահովում են Երևանից բերված «շրջիկ միտինգավորները»:
«Ոստիկան ու զինվորական չկա քաղաքում, բոլորին բերել լցրել են հրապարակ»,- ասաց մեր աղբյուրը: