
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք

Արցախում հունիսի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 38 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 906-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 771 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 454 քաղաքացու հետազոտություն, որոնցից 887-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։