Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում
Հունիսի 18-ին տեղական ժամանակով 07՛:00-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) սկսվել է քվեարկությունն Իրանի նախագահի ընտրություններում: Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել է շուրջ 66,8 հազար ընտրական տեղամաս։
Իրանի քաղաքացիները նաեւ կարող են քվարկել եւս աշխարհի 133 երկրներում, որտեղ կբացվեն 234 ընտրական տեղամասեր: Ընդամենն այն իրանցիների թիվն, ովքեր իրավունք ունեն մասնակցելու կամարտահայտությանը, կազմում Է 52,31 միլիոն: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին քվեարկել է երկրի նախագահի ընտրություններում եւ քաղաքացիներին կոչ է արել մասնակցելու կամարտահայտությանը, հայտնել է PressTV հեռուստաալիքը:
«Մենք բնակչությանը հրավիրում ենք գալու ընտությունների, քանի որ դա երկրի ժողովրդի օգտին է»,- ասել էԽամենեին:
Քաղաքական գործիչն իր քվեն տվել է այն ընտրատեղամասում, որը գտնվում է Թեհրանում իմամ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանում: Հունիսի 16-ին Քում քաղաքից Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ալիռըզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել են, որ հանում են իրենց թեկնածությունները նախագահական ընտրություններից:
Ընտրարշավին շարունակում են մասնակցել Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին եւ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ իր պաշտոնն զբաղեցնում է անընդմեջ երկու ժամկետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: