Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ… Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի հետ, այլև ինքներս ենք ականատես լինում մեքենա վարելու ամենալկտի դրսևորումների։ Սա շատ վտանգավոր, սողացող պրոցես է, որը տանում է ամենաթողության։ Մեր երկրում բեսպրեդելը գնալով արմատավորվում է, իսկ վաղն այն կանխելը շատ բարդ է լինելու։
Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
Մեր պայքարը հանուն ազգային գաղափարախոսության ու անվտանգության է. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան
Քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում երկրի համար օրհասական վիճակում. Վահե Հակոբյան
Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռ 2019թ․ մայիսի 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող
«Ինչ վերաբերում է ցուցակների կազմելուն, կամ այնտեղ ինչ-որ մարդկանց ընդգրկելուն և այդ թեմաների հետ կապված շահարկումներին, ապա մենք, իհարկե, հիանալի գիտենք, թե ովքեր են այս թեզերը շրջանառության մեջ դնում, ովքեր են այնպես անում, որ այս թեման պարբերաբար մամուլի էջերից չիջնի: Կրկնում եմ՝ հիանալի գիտենք, թե ով է դա անում ու ինչու է անում: Այդուհանդերձ ուզում եմ հորդորել բոլոր մտահոգ ու շահագրգիռ, անհանգիստ մարդկանց, ովքեր ամեն օր տանջվում են ԲՀԿ նախընտրական ցուցակի կազմման համար, կարող են հանգիստ սպասել, թե երբ կհրապարակվի ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը»,- խորհրդարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։
Մայիսի 5-ի ցերեկը, 7-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Մայիսի 6-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Ազգային ժողովի նիստը’ ՈւՂԻՂ
«Ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, շատերի նման, ես կողքից նայող մարդ չէի և շատ բաների ականատես անձամբ եմ եղել, այդ պատճառով էլ հանձնաժողովի զեկույցն ինձ համար այդքան կարևոր չէր: Բացի այդ, այնտեղ շատ հակասական ու խճճող բաներ կային»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:
Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Տարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջև կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ հաճախել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ի ապրիլին հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի գլխավոտությամբ հաղթել է թշնամուն ռազմաճակատում ու բանակցություններում, իսկ 2020-ի աշնանը կապիտուլյանտը բերեց պարտություն, 5 հազար նահատակ ու 800.000 հեկտար տարածքի կորուստ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են ադրբեջանական բանակի նյութատեխնիկական ապահովմանն ու Արցախի` Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում ականազերծմանն ուղղված աշխատանքները:
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ քանի որ չգիտեն, թե գեներալ Խաչատուրովն ինչ է պայմանավորվել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ,սպառիչ եզրահանգումներ կատարելը դժվար է…
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե, ինչպես պնդում են, «պատերազմ անխուսափելի էր» և «նախկիններն ամեն ինչ արել էին, որ պատերազմ լինի», ապա տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ Ալիևը չսկսեց պատերազմը 2018-ի մայիսին, երբ Հայաստանում կատարյալ քաոս էր։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում: Վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասել է Առողջապահության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը այն նվիրյալներից է, ով հայրենիքին ծառայելը միշտ պատիվ է համարել եւ այդ գիտակցումով անմնացորդ տրվել է իր գործին, զինվորներին, զինակից ընկերներին։
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Աֆղանստանի մի շարք նահանգներում առնվազն 34 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանոքով:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 4-ին գործարկել է սեփական “From the Desk of Donald J. Trump” («Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանից») առցանց հարթակը՝ իր կողմնակիցների հետ շփվելու համար: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Մայիսի 5-ին, ժամը 10:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ 2-րդ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Մայիսի 3-ին, ժամը 12.50-ին, Երևանի Չարենցի փողոցում մոպեդը կողաշրջվել է. 46-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանո