Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, թույլ կտա հավաքական թիմերին առավել ընդլայնված հայտացուցակ ունենալ Եվրո-2020-ի ժամանակ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20-ին արած հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա զինվորականի պարտաճանաչությամբ նույնությամբ կրկնում է պաշտոնական Անկարայի ժխտողական դիրքրոշումը ներկայացնող նույն տեքստը: Աքարը փորձում է խմբագրել սեփական երկրի որոշումները, որոնք կայացվել են Հայոց ցեղասպանության հարցում, քանզի բոլորին հայտնի փաստ է, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնողի» դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
«Հայաստանում մենք գործ ունենք մի տարիքային խմբի հետ, երբ գրանցվել է մահվան մեկ դեպք և դա ավելի շատ կողմնակի հիվանդություններով էր պայմանավորված: Ավելի մեծ տարիքային խմբերում տեսնում ենք, թե օրական որքան մահվան դեպք է գրանցվում: Այնպես, որ պատվաստանյութի սահմանափակ լինելու դեպքում, կարծում եմ, որ նախապատվությունը պետք է տալ այն խմբերին, որտեղ ավելի շատ են մահերը»,-ասաց նա:
Մայիսի 4-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքանչյուրին, թե ով որ փուլում կարող է դավաճանել իրենց:
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռուսական խաղաղապահ պահակակետերում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը տեւական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։ Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները և կուսակցականները լծվել են Արցախում Փաշինյանի վարկանիշը քիչ թե շատ բարելավելու գործին: Եթե նախկինում նրանք կտրուկ խոսում և դատապարտում էին կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանին, ապա այսօր հակառակ պատկերն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ նախ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է ծագել։ Մեզ պատմեցին, որ գրասենյակում իշխանության նախընտրական շտաբի ակտիվն է հավաք կազմակերպել, հրավիրել են նաեւ, այսպես կոչված, «տասովշչիկների»՝ ՀՀ տարբեր մարզերից, որպեսզի քննարկեն ու հասկանան, թե ով որտեղից ինչքան ձայն է բերելու իրենց։
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Գարեգին Նժդեհի արձանի լուսանկարը՝ գրելով․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի, կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։
Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Բոլիդ կամ բացառիկ պայծառությամբ ընկնող աստղ է գրանցվել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում:
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։ Տեղեկություններն իրացվեցին մայիսի 1-ի երեկոյան։
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունն ապրիլին օրական գրեթե 6 հազար անօրինական միգրանտ է ձերբակալել Մեքսիկայի հետ սահմանին: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության նախնական տվյալները:
Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, արված սպառնալիքների և գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը:
Ձուն հարել շաքարավազի հետ: Մարգարինը հալեցնել ցածր կրակի վրա, խառնել ալյուրի հետ և միացնել ձվաշաքարավազային զանգվածին:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, ապահարզանի մասին են հայտարարել 27 տարվա ամուսնությունից հետո: Այդ մասին նրանք հայտնել են միանման թվիթներում:
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման’ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Գոյություն ունի նիհարելու բավականին պոպուլյար միջոց, որն օգտագործում են նրանք, ովքեր չեն ցանկանում խճճվել բարդ դիետաների մեջ. չուտել ժամը 18:00-ից հետո: Բայց կան մթերքներ, որոնք կարելի է ուտել և 18:00-ից հետո, և 22:00-ից հետո: Դրանք շատ օգտակար են և ցածր կալորիականություն ունեն:
Պարադոքսալ է, բայց բացառապես անցյալի ու նախկինների մասին պատմություններով իշխանության հասած ու մինչև օրս էլ այդ հնարքով իշխանությունը պահպանող Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի մասին։ Իրականում դա նրա հերթական մանիպուլյացիան է․ առաջարկի հիմքում ընկած է վաղ անցյալի մասին հնարավորինս շատ խոսելու ու ոչ վաղ անցյալի մասին մոռանալու գործարքը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում է բաղդատել պատմությունը, անցյալը, նախկինը՝ հայհոյել իրենից առաջ եղած ամենայնը, բայց մոռանալ իր պաշտոնավարումն ընդգրկող թարմ անցյալը և խոսակցության այդ մասում անցնել ապագային։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Թուրքիայի իշխանությունները մայիսի 7-ից լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն COVID-19-ի տարածումը թույլ չտալու համար: Այդ մասին հաղորդել են երկրի ՆԳ նախարարությունում։