«Եթե Նժդեհը թուրքին  չի սիրել, ուրեմն ֆաշի՞ստ է. Նժդեհի արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ պատգամավորն օրեր առաջ գրել էր, թե մինչև մայիսի 9-ը պետք է հանեն Նժդեհի արձանը, որին ի պատասխան՝ Արցախի իշանություններն ասել էին, թե արձանն իր տեղում է:

«Այդ արձանն իր տեղում է, բայց որ ասում են՝ արձանը հանելու խոսակցություններ չկան՝ ստում են, որովհետև խոսակցությունները շատ վաղուց կային: Երեկ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն այցելել է Մարտունի քաղաք, որպեսզի Նժդեհի արձանը մինչև մայիսի 9-ը հանելու հարցի հանգուցալուծումն ունենա: Սակայն մարտունեցիների շնորհիվ արձանն իր տեղում է, այս պահին արձանի շուրջ այլևս խոսակցություններ չկան: Նժդեհի արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի: Եթե հանեն արձանը, այն ծնելու է աղմուկ հակառուսական, և այստեղ եթե ինչ-որ կամակատարներ արջի ծառայություններ են մատուցում ռուսական կողմին, ապա այդ ամենը դեմ է ամբողջ հայ ժողովրդի»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

Ըստ պատգամավորի, Նժդեհի արձանը հանելու հրահանգները գալիս են թուրքական կողմից:

«Եթե Նժդեհի արձանը լինի կամ չլինի, Նժդեհի գաղափարախոսությունը մեր ներսում է, և ամեն մեկն ունի իր Նժդեհը, և իրենք ուղղակի չեն կարող որևէ բան անել: Ֆաշիստական Թուրքիան, որն ամբողջ ժամանակահատվածում համագործակցել է այն ժամանակահատվածի ֆաշիստական Գերմանիայի հետ, այսօր փորձում է և համարձակվում է մատնանշել մեկ անձի, այն դեպքում, երբ Նժդեհը եղել է ոչ թե ֆաշիստ, այլ ազգասեր: Եթե Նժդեհը չի սիրել թուրքին, ուրեմն ֆաշի՞ստ է, այո, չի սիրել, ես էլ չեմ սիրել և չեմ էլ սիրելու, ուզեն թե չուզեն, պետք է համակերպվեն այդ իրականության հետ, որ Նժդեհի արձանը պետք է լինի»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31