ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ կրկին հրապարակավ հայտարարեց այն, ինչ հայտարարել էր մարտի 25-ին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկելով ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդրանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւսը։
Պետությունը պետք է թույլ չտա, որ տեղեկատվական վակուում առաջանա. ՀՀ ՄԻՊ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունվարի 3-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակիչը Նալբանդյան գյուղում գտնվող տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տան տիրոջ և վերջինիս որդու հետ:
Այս տարի թվով հինգերորդ ավազամրրիկը մայիսի 5-ի ցերեկը հասել է Պեկին, օդում սաստիկ զգալի են փոշին ու ավազը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը՝ Երևանում. ՈՒՂԻՂ:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Երեկ ԱԺ-ում Ազգադավի բարբաջանքը լսելով՝ հասկացա, որ երկրագունդը պտտող օրենքները Հայաստանում չեն գործում։ Մենք այսօր կարծես հայտնվել ենք սյուրռեալիզմի ոճով նկարված մի դժգույն և սահմռկեցուցիչ նկարի մեջ։ Բոսխի «Յոթ մահացու մեղքերը» կտավից դուրս պրծած մարդկային կարիկատուրան մեղադրանքներ է հնչեցնում այն անձանց հասցեին, որոնց կողքին նույնիսկ ընտանի կենդանու կարգավիճակով կանգնելու համար նրա արժանիքները չեն բավականացնում։
Միացյալ Նահանգները կցանկանար ավելի կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ:
Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ:
Հայաստան մուտք գործողները պետք է ունենան պատվաստման սերտիֆիկատ:
«2021 թ. ապրիլին դրամաշրջանառությունը 130 միլիարդով ավելի է 2019 թ-ից, գործարքների թիվը ավելի է 8.8»:
Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ուղեկցությամբ՝ մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂL
Մայիսի 5-ին, ժամը 17.15-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերել է 1942 թ. ծնված Մարիետա Մանուկյանի դիակը, որը ապրիլի 30-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 325-ի:
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։
Խաղաղօվկիանոսյան նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահների կազմից ՄիԳ-31 կործանիչը մայիսի 6-ին օդ է բարձրացել ՌԴ-ի պետական սահմանների խախտում թույլ չտալու եւ Չուկոտյան ծովի ջրատարածքի երկնքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռին ուղեկցելու համար:
Երեկ զանգում եմ լաբորատորիա, հարցնում եմ արյան անալիզները հանձնելու համար ինչքան վաղ կարելի է գալ: Պատասխանում են, որ 24 ժամ աշխատում են:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, շտապում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հաղթանակի շնորհիվ Ալիևն ամրապնդել է իր դիրքերը, իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, ուստի պայմանավորված ներքաղաքական զարգացումներով, հայկական կողմը տեխնիկական պաուզա է վերցրել, քանի որ ներքաղաքական անորոշ իրավիճակը չի կարող որևէ ազդեցություն չունենալ եռակողմ աշխատանքի վրա, ու հատկապես ապաշրջափակման շուրջ բանակցությունները դանդաղել են, ըստ էության, շարունակվում են զրոյական արդյունավետությամբ»,- ասաց նա:
ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2021թ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ԱԻՆ-ի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գտնվում է Երևանում: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Մոսկվա» կինոթատրոնին հարակից սրճարաններից մեկից՝ գրելով․ «Բարի լույս, Երևան»,-գրել է Զախարովան:
Մարդ, որը չունի գաղտնի փաստաթղթերին առնչվելու թույլտվություն, չի հանդիսանում պաշտոնատար անձ, չի կրում որևէ պատասխանատվություն ու հայտնվում է ամենակարևոր, ամենագաղտնի, ամենապատասխանատու վայրում, ամենակարևոր ժամանակահատվածում, ավելին՝ մասնակցում է քննարկումներին և որոշումների կայացման գործընթացին։ Իմ կարծիքով, պատերազմի պարտության գլխավոր պատճառներից մեկը հենց դա է եղել։
Հնդկաստանում COVID-19-ի տարածման երրորդ ալիքն անխուսափելիորեն կսկսվի երկրում կորոնավիրուսի հնդկական շտամի շրջանառության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետի գլխավոր գիտական խորհրդական Վիջայ Ռագհավանը:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը թվիթերի իր էջում գրել է․ «Ամբողջովին միանում եմ նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին, նաև իմ անունից կոչ եմ անում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին՝ միավորվեք, պարոնայք, մի բզկտեք առանց այն էլ բզկտված հանրությանը:
Ասում է՝ կարող էինք 2018 թվականին բռնապետություն ստեղծել, մինչդեռ մենք ձեզ խոսքի ազատություն ենք տվել: Ինչ խոսք, մոռացել ենք շնորհակալություն հայտնել: Բայց մեկդ, թե առիթ լինի, հուշեք բռնապետ լինելու հակումներ ունեցողին, որ բռնապետություն ստեղծելու համար քաղաքական գործիչը մի շարք հատկանիշներ պետք է ունենա՝ զսպվածություն, ուժ, հետևողականություն քայլերում և այլն: Այստեղ չենք խոսում այն մասին՝ բռնապետությունը լա՞վ բան է, թե՞ ոչ»։
Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում: Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն: