«Այդ հայտարարությունն ինձ մոտ տարակուսանք է առաջացրել». Լիլիթ Մակունցը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ կրկին հրապարակավ հայտարարեց այն, ինչ հայտարարել էր մարտի 25-ին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկելով ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում անդրադարձավ Առաջին նախագահի այս հայտարարությանը՝ նշելով, որ իր մոտ՝ որպես նախկինում Առաջին նախագահի քաղաքական թիմի մարդ, այդ հայտարարությունը տարակուսանք է առաջացրել:
«Այդ հայտարարությունն ինձ մոտ տարակուսանք է առաջացրել:
Այն շարժումը՝ 2008 թվականի, որի մաս ենք կազմել ես և շատ այլ քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքական թիմի անդամ լինելով՝ դրա տրամաբանական շարունակությունն այս անգամ 2018 թվական շարժումն էր, այս անգամ՝ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ եղել են միևնույն արժեքաբանական հիմքի վրա»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Դիտարկմանը՝ Առաջին նախագահն իր հայտարարությամբ իշխանություններին է մեղադրել՝ նշելով, որ իրենց կառավարմամբ երկիրն այնպիսի վիճակի են հասցրել, որ ստիպված է նման հայտարարությամբ հանդես գալ, Լիլիթ Մակունցը նկատեց՝ բոլորը, այդ թվում՝ ինքը, Լևոն Տեր-Պետրոսյանից սովոր են լսել բոլորովին այլ տեքստեր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում