Բաժիններ՝

«Այլոց ժամանակի և կյանքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքն է, որ երկիրն այսօր կործանման եզրին է հասցրել». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուսով եմ Աստղիկ ԲԿ-ն ինձ շնորհակալություն կհայտնի այս գրառման համար: Astghik Medical Center

Երեկ զանգում եմ լաբորատորիա, հարցնում եմ արյան անալիզները հանձնելու համար ինչքան վաղ կարելի է գալ: Պատասխանում են, որ 24 ժամ աշխատում են: Հաստատելու համար կրկին հարցնում եմ՝ եթե առավոտյան շատ շուտ գամ հնարավո՞ր է հանձնել անալիզները. Ասում են՝ այո:

Այսօր առավոտյան 7:30-ից մորս հետ այնտեղ էինք, առաջինն էինք: Լաբորատորիայի ներսի տարածքից մի աշխատակից ասաց, որ շատ շուտ ենք եկել և պետք է սպասենք:
Անալիզները հանձնել ենք 9:10 և կրկին առաջինն էինք, իսկ այդ պահին հավանաբար արդեն մի 20 սպասող կար:

Արդյունքում, մեկ այլ հաստատությունում երեխայի հետազոտության պայմանավորվածությունը չեղարկվեց (հաջորդը 2 շաբաթ անց), օրվա պլանավորվածս խաթարվեց:

Այլոց ժամանակի և կյանքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքն է, որ երկիրն այսօր կործանման եզրին է հասցրել:

Աստղիկ ԲԿ հաջորդիվ այցելությունների իմ միակ դրդապատճառը որակյալ բժիշկներն են, որոնցից ոմանց հետ նաև լավ բարեկամներ ենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31