«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր եկել ոչ այնքան սթափ վիճակում, այդ մասին մասնավոր զրույցներում չէին հերքում անգամ նրա թիմակիցները։ Դա ակնհայտ էր ոչ միայն անադեկվատ, իրար հակասող հայտարարություններից ու պահվածքից։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ հրաժարական տալու կամ պաշտոնից հեռացվելու մասին, որի համար հիմնական պատճառ է բերվում այն, որ նախարարն այդպես էլ չի դառնում քաղաքական թիմի անդամ, իսկ ԱԳ նախարարությունը չի պաշտպանում թիմի քաղաքական կուրսը:
Թեպետ Վահրամ Դումանյանը 2020թ. նոյեմբերի 23-ին նշանակվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար, սակայն 168.am-ին հասած տեղեկություններով՝ նախարարությունում դրության լիիրավ տերը շարունակում է մնալ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, ով ներկայումս Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է:
Իրանի որոշումը մինչև 60 տոկոս ուրանի հարստացման մասին հարուցում է Ֆրանսիայի, Գերմանիայի ևՄեծ Բրիտանիայի անհանգստությունը: Այդ մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել է եռակողմ կոնսուլիացիաների արդյունքների ամփոփումից հետո:
Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 4,5 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 11 տոկոսով, մահացությունը՝ 7 տոկոսով:
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Moderna ընկերությունն ապրիլի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը բարձր արդյունավետությունը պահպանում է նաև պատվաստումից հետո կես տարի անց:
2021 ֆինանսական տարվա (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը գերազանցել է 1,7 տրիլիոն դոլարը:
Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքի կհանգեցնի. կարեւորը Ռուսաստանի քաղաքացիների որակյալ հանգիստը եւ նրանց կազդուրվելն ապահովելն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես է եկել ավանդական պարենային շուկաներում վայրի կաթնասունների վաճառքի դադարեցման օգտին՝ մարդանց վարակի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար:
ԱՄՆ-ի սենատորները հաստատել են Ուենդի Շերմանի նշանակումը ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ապրիլի 9-ին ոստիկանություն էր զանգել Մառի փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից անհետացել են ծրարով փողն ու ոսկեղենը:
Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ թաղամասի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Գեղամավան գյուղերի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Նիկոլ Փաշինյանի ցինիզմի ու ամբարտավանության համար ամենաքիչը մեղավոր է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը վեց ամիս առաջ նա մասնակից է եղել գլոբալ մասշտաբի աղետաբեր գործողության, նրա՝ լավագույն դեպքում՝ անկարողության, ըստ այլ կարծիքների՝ դավաճանության արդյունքում զոհվել են հազարավոր հայորդիներ, վիրավորել են տասնյակ-հազարավորները, հանձնվել է Արցախի մեծ մասը, վտանգվել են Հայաստանի սահմանները։
Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հանգանակվել է 830 մլն եվրո: Այս մասին նշել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:
Դավաճանի այսօրվա ելույթի մասին այնուամենայնիվ ուզում եմ մի երկու դիտարկում անել։ Զուտ երեք փաստ, որոնք պետք է ֆիքսել անպայման։
Ճապոնական ԶԼՄ-ները գրում են, որ Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի 100 օրվա հետհաշվարկն հաշվող ժամացույցը:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել է՝ հողերն արդեն պետք է տաս, նրա պատկերացումն այս շրջանակից դուրս չի եկել։
Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը:
Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից: Այդ մասին տեղեկացնում է Times թերթը:
Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275 000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։
Կառուցողականության, կոնսենսուսի պատրաստակամության ու հարմարվողականության միջև կա սկզբունքային տարբերություն։ Կոնսենսուսի դեպքում ոչ միայն չի բացառվում, այլև պարտադիր է համարվում սահմանային վիճակների, կարմիր գծերի առկայությունը։
«Նման ցուցահանդեսն ակնհայտորեն նպատակ ունի նվաստացնելու և նսեմացնելու ղարաբաղցի հայ ժողովրդին և նրանց զինված ուժերը, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին»: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել գերմանացի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված պուրակին, որտեղ հայկական կողմից գերեվարած զինամթերքի կողքին ներկայացված էին հայ զինվորի կերպարներով էքսպոնատներ։
«Ալիևը հնարավորինս փորձելու է նվազեցնել Մինսկի խմբի դերը և կարևորությունը հետագա բանակցային պրոցեսում, քանի որ ունի նպատակ, որպեսզի հետագա բոլոր քննարկումներն արդեն անցնեն ոչ Մինսկի խմբի ձևաչափով, այլ Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազար 878 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:
Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է Ոստիկանություն։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: Այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
Արդեն 3 տարի է մեզ հրամցվում է այս օրակարգը: Այս «ընտրությունը» ներդրվել է մեր քաղաքացիների մեծ մասի գիտակցության մեջ: