Տավուշի ոստիկաններն ապօրինի հրացաններ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Հերթական տեղեկությունը ստացան ապրիլի 8-ին։
Տեղեկությունները ստուգելու նպատակով Տավուշի ոստիկաններն այցելեցին Նավուր բնակավայր։ 27-ամյա երիտասարդի կացարանում ակնհայտ տեսանելի վայրում դրված էին «ԻԺ» տեսակի 16 և 20 մմ տրամաչափի հրացաններ և ինքնաձիգի փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։