
Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցը

Ճապոնական ԶԼՄ-ները գրում են, որ Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի 100 օրվա հետհաշվարկն հաշվող ժամացույցը:
Բացի այդ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Տակաո լեռան գագաթին տեղադրել է օլիմպիական օղակները:
Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին։