Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 11 տոկոսով
Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 4,5 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 11 տոկոսով, մահացությունը՝ 7 տոկոսով: Այս տվյալները բերված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որն ապրիլի լույս 14-ի գիշերը հրապարակվել է Ժնևում:
«Գլոբալ առումով յոթերորդ շաբաթն անընդմեջ շարունակվում է քովիդով հիվանդացության աճը: Անցյալ շաբաթ հաղորդումներ են ստացվել ավելի քան 4,5 միլիոն նոր դեպքերի մասին»,- նշել է կազմակերպությունը՝ հավելելով, որ յոթ օրում մահացել է ավելի քան 76 հազար մարդ, ինչը 7 տոկոսով ավելի է, քան նախորդ յոթ օրում: ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ ապրիլի 5-ից մինչև 11-ն աշխարհում արձանագրվել են 4 550 837 վարակված և 76 773 մահացու վախճան:
Ապրիլի 11-ի դրությամբ ընդամենը եղել են 135 057 587 ախտահարման դեպք և հիվանդների 2 919 932 մահվան դեպք: Ապրիլի 5-ից մինչև 11-ը հիվանդացության աճն առանձնապես նկատելի է եղել Հարավ – արևելյան Ասիայում (63 տոկոսով) և Արևելյան Միջերկրականում (22 տոկոսով), մինչդեռ Աֆրիկայում այն նվազել է 14 տոկոսով, իսկ Եվրոպայում՝ 4 տոկոսով: Մահացությունն աճել է Արևմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (189 տոկոսով), Հարավ – արևելյան Ասիայում (47 տոկոսով), Արևելյան Միջերկրականում (19 տոկոսով) և Եվրոպայում (7 տոկոսով), բայց ըստ որում այն կրճատվել է Աֆրիկայում (5 տոկոսով) և Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (2 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 1,6 միլիոն մարդ և մահացել ավելի քան 26 հազարը: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում արձանագրվել է ախտահարմամն 1,4 միլիոն նոր դեպք և 36 հազարից ավելի մահացու վախճան:
Հարավ – արևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 965 հազար վարակված, մահացել է 6 հազարից ավելի մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է ավելի քան 873 հազարով: Այնուհետև գալիս են ԱՄՆ-ը (ավելի քան 468 հազար նոր դեպք), Բրազիլիան (ավելի քան 463 հազար), Թուրքիան (ավելի քան 353 հազար), Ֆրանսիան (ավելի քան 265 հազար), Լեհաստանը (ավելի քան 136 հազար), Իրանը (ավելի քան 128 հազար), Արգենտինան (ավելի քան 124 հազար), Գերմանիան (ավելի քան 112 հազար), Ուկրաինան (ավելի քան 107 հազար), Իտալիան (ավելի քան 103 հազար), Կոլումբիան (ավելի քան 76 հազար), Ռուսաստանը (ավելի քան 60 հազար) և Պերուն (ավելի քան 60 հազար), հաղորդել է ՏԱՍՍ-ը