
Բայդենի և Պուտինի հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: Այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
«Նախագահ Բայդենի մոտ երեկ կառուցողական հեռախոսազրույց է ստացվել Վլադիմիր Պուտինի հետ»,- նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել: