
Փարիզը, Բեռլինը և Լոնդոնն անհանգստացած են մինչև 60 տոկոս ուրանի հարստացում սկսելու՝ Թեհրանի որոշումից

Իրանի որոշումը մինչև 60 տոկոս ուրանի հարստացման մասին հարուցում է Ֆրանսիայի, Գերմանիայի ևՄեծ Բրիտանիայի անհանգստությունը: Այդ մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել է եռակողմ կոնսուլիացիաների արդյունքների ամփոփումից հետո:
Փաստաթղթում նշված է, որ այդ երեք երկրները «մեծ մտահոգությամբ են ծանոթացել այն ծանուցմանը, որն Իրանը հղել է ՄԱԳԱՏԷ-ին՝ արդիականացված ցենտրիֆուգների օգտագործմամբ մինչև 60 տոկոսի մակարակ ուրանի հարստացում սկսելու վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: