Աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում նշվել է վարակվածների թվի գրեթե կրկնապատիկ շաբաթական աճ:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը ապրիլի 15-ին և 16-ին փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Եվրոպայի առաջնության Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմն ընտրվել է վերջին արդյունքները հաշվի առնելով:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:
«Չեմ մասնակցելու ընտրություններին: Վախենում եմ: Բոլորին վստահում եմ՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Ձեզ էլ եմ վստահում: «Վստահել»-ը չակերտների մեջ եմ ասում, բայց Ձեզ իրականում եմ վստահում, հուսով եմ՝ չեմ սխալվում: Չեմ տեսնում մեկին, ով կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից»,- ասաց մի տղամարդ:
«Ըստ էության այսօր բանակցություններ ամենակարևոր հարցերի շուրջ տեղի են ունենում եռակողմ ձևաչափով, գործընթաց է վերադառնում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կարող է անել Բելառուսը: Կարծում եմ՝ դա ժեստ էր պարզապես»,- ասաց վերլուծաբանը:
Փաշինյանական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, և երեկվանից նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, կասկածի տակ են դնում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի համառ պնդումը, թե պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Եվ, ինչպես Օնիկ Գասպարյանն է երեկ իր տարածած հայտարարության մեջ նշել՝ «այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել»:
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հեռահար բանավեճին ու փոխադարձ մեղադրանքներին։
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 077-ով: Մահացել է ութ մարդ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել լավ բժիշկ, ռազմագետ, տնտեսագետ ու գյուղատնտես. նա կարող է միայն լինել այդ ամենի լավ ղեղավարը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է մարզիչներ Ժոզե Մոուրինյոյի ու Օլե Գունար Սուլշերի տարբերությունների մասին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե իրենք կգան իշխանության, իսկ ներկայիս իշխանությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կդարձնեն քիփլիկ ընդդիմություն:
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ապրիլի 16-ին մեկնարկում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Տատամի կելնեն 45 երկրների 359 պատվիրակներ:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը news.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հանրայինի եթերում իր հասցեին արված արտահայտություններին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 16-ին անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն:
Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսելով վերջին պատերազմի սկսման պատճառներից, հայտարարել էր. «Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա»։
Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշումը:
ՀՀ ազգային ժողովի «Ւմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավատուի համաձայնությունը:
Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ուշացած է:
Սիրելի արժանապատիվ ոստիկաններ, պարոնայք գործող սպաներ և վետերաններ, շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի առթիվ:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարեկ Տերյանին էկոնոմիկայի նախարարի տեղական նշանակելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։
ԱՄՆ-ի կողմից նախաձեռնվող կլիմային նվիրված գագաթնաժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության առնչությամբ որոշում դեռ չի ընդունվել:
Իրավապահները դեռևս ծանուցագիր չեն ուղարկել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով: