
«Սուլշերը կարող է խաղացողներին չօգտագործել կազմում, բայց նա նրանց չի հեռացնի, կարծես նրանք գոյություն չունեն»․ Պոգբան՝ Մոուրինյոյի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է մարզիչներ Ժոզե Մոուրինյոյի ու Օլե Գունար Սուլշերի տարբերությունների մասին:
«Իմ հարաբերությունները Սուլշերի հետ տարբեր են Մոուրինյոյի հետ հարաբերություններից։ Օլեն չի գնա խաղացողների դեմ: Օլեն կարող է խաղացողներին չներառել կազմում, բայց չի հեռացնի նրանց, կարծես նրանք գոյություն չունեն: Սա է տարբերությունը Մոուրինյոյի և Օլեի միջև:
Ես հիանալի հարաբերություններ ունեի Մոուրինյոյի հետ, բոլորը դա տեսել են, իսկ հաջորդ օրն ինչ-որ բան պատահեց, և ոչ ոք չգիտի, թե ինչ: Սա տարօրինակություն է, որ ունեցանք ես ու Մոուրինյոն, և ես չեմ կարող դա բացատրել, քանի որ ես ինքս չեմ հասկանում: Նման մի բան»,- ասել է ֆրանսիացին:
Պոգբան ու Մոուրինյոն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում» 2016-2018 թվականներին։
Սիրարփի Աղաբաբյան