
Ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով: Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Քաղաքապետարանը հայցում է մեր քաղաքացիների ներողամտությունը: