
Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ապրիլի 16-ին մեկնարկում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Տատամի կելնեն 45 երկրների 359 պատվիրակներ:
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:
Կարապետյանի պայքարը սկսի 1/16 եզրափակիչից և առաջին գոտեմարտը կանցկացնի մոլդովացի Անդրիս Կորնելի հետ:
Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: