Բաժիններ՝

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի գրավատուի համաձայնությունը

ՀՀ ազգային ժողովի «Ւմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավատուի համաձայնությունը:  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Դավթյանը:

Դավթյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը: «Օրենքով այսօր որևէ սահմանափակում դրված չէ, և մարդիկ կարողանում են գրավադրված շարժական գույքը երկրից դուրս հանել, օտարել, իսկ այստեղ խնդիր է առաջանում դրանց վարկերի վերադարձելիության հետ կապված»,-ասաց Դավթյանը:

Այսպիսով` նախագծով սահմանվել է, որ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Պատգամավորը պարզաբանեց, որ այսինքն, շարժական գույքը ՀՀ սահմանն անցկացնելու համար պետք է լինի նրա համաձայնությունը, ում մոտ, որ գրավադրված է այդ շարժական գույքը: «Այսպիսով, իրավունք կունենան սահմանը հատել համաձայնության առկայության պայմաններում»,-ասաց պատգամավորը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930