ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել՝ կից ներկայացնելով Եվրոպայի մի շարք նշանավոր գործիչների խոսքն ուղղված հայ ժողովրդին և համայն աշխարհին:
Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ ջանք չի նկատվում՝ կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Դեռևս շարունակվում է Հայասատանի դեմ Թուրքիայի կիրառած էմբարգոն: Հաշվի առնելով պատերազմին մարտական անձնակազմով, հարվածային անօդաչու թռչող սարքերով և Մերձավոր Արևելքի երկրներից բերած ջիհադիստների խմբերով ակտիվ մասնակցությունը (Թուրքիայի-խմբ.)` Հայաստանը որևէ սպասելիք չի կարող ունենալ Թուրքիայից:
Պատմական սարսափները պետք է հիշել՝ դրանցից դասեր քաղելու եւ դրանց կրկնությունը թույլ չտալու համար: Այս մասին ասել է Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Վիլհելմ Յուննիլան:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «Ինստագրամի» իր պաշտոնական էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկար:
Այսօր Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի օրն է հիշատակության 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի՝ 106-րդ տարելիցը: Պահը ծանրագույն է, հայության նետված են գոյության մարտահրավերներ:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն այս տարի հայ ժողովուրդը դիմավորում է տարածաշրջանում նոր՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի համար աննախադեպ ծանր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակ ծառայել դեռևս իրենց դիրքորոշումը չհայտնած քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների համար:
Ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Ապրիլի 23-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 դեպք:
Եվրոպահան խորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը իր թվիտերյան պաշտոնական էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» հեղինակավոր գրքի` կատալոներեն թարգմանիչ Ռամոն Մոնտոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին:
Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 878-ի:
Հայ ժողովուրդը երկար ժամանակ բազմաթիվ զոհեր է տվել, որպեսզի կարողանա պահպանել իր հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը ու գոյատևի:
Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում:
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեղանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար:
Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Իշա Խանը համոզված է, որ պետք է հիշել անցյալում տեղի ունեցած անարդարությունները՝ համատեղ ապագա կառուցելու համար:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Այսօր մենք կրկին հիշում և գլուխ ենք խոնարհում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև:
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոն Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում որդեգրելը էական է համարում ավտորիտար ռեժիմների կողմից ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությունները բևեռացնելու փորձերը կանխելու տեսակետից:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Անցած դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։
Բրազիլիայի ֆուտբոլային ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
Ապրիլի 16-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Թումանյան փողոցի թերթի կրպակից փորձել են գողություն անել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ լինգով ցանկացել էին բացել կրպակի պատուհանը, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը կատարել […]
Քանի դեռ խնդիրն օրենսդրական տիրույթում լուծված չէ՝ ուզում եմ ասել, որ բոլոր այն փնթի թափթփուկներն, ովքեր լեզվի փաթաթան են դարձրել երկրի ղեկավարի եւ նրա միլիոնավոր կողմնակիցների հասցեին այլանդակ հրապարակային հայհոյանքները, անձամբ իմ կողմից արժանանում են այդ հայհոյանքների տասնապատիկին։
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ հարավկորեական GL Rapha-ն (Hankook Korus), որը «Սպուտնիկ V»-ն կարտադրի Հարավային Կորեայում, փաստաթղթեր են պատրաստել հանրապետությունում ռուսաստանյան պատվաստանյութին հավանություն տալու գործընթաց սկսելու համար:
Թռչնագրիպի խոշոր բռնկում է արձանագրվել Լեհաստանում: Ինչպես ապրիլի 23-ին հաղորդում է RMF ռադիոկայանը, ստիպված կլնեն ոչնչացնել 6 միլիոն հավ, սագ և բադ: