Հայաստանը բավական մեծ գին է վճարել ազատության համար. Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ

Հայ ժողովուրդը երկար ժամանակ բազմաթիվ զոհեր է տվել, որպեսզի կարողանա պահպանել իր հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը ու գոյատևի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո իր ելույթում նշեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

«Հայոց եղեռնի հիշատակի օրը մենք ձեզ հետ ենք: Ազատություն բառը` «libertad»-ը, աշխարհի լավագույն բառերից մեկն է, որն ունի լայն իմաստ: Դա մարդու այն կարողությունն է, ըստ որի, անձը գործում է սեփական կամքով, ինչպես նաև չի ցանկանում ենթարկվել մեկին ու լինել ենթարկված: Ազգերն ու ժողովուդները բավական թանկ գին են վճարել ազատության համար, և դա նրանց աժեցել է մարդկային կյանքեր ցավ և տառապանք: Հայաստանը, ինչպես Կենտրոնական Ամերիկան, բավական մեծ գին է վճարել ազատության համար: Մեր դեպքում դա արժեցել է հազարավոր մարդկանց կյանքեր, որոնք սպանվել են քաղաքացիական պատերազմների ընթացքում: Հայաստանի պարագայում միլիոնավոր մարդիկ մահացել են, որ կարողանան պահպանել իրենց հազարմյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկան ունեցել են առավելություններով հարուստ աշխարհագրական դիրք, որը մյուսների մեջ արթնացրել է նախանձ, այդ իսկ պատճառով մենք բավական թանկ գին ենք վճարել ազատության համար»,-  ասաց Կարոլինա Ֆերնանդեսը՝ ընդգծելով, որ ցանկանում է վերականգնվի խաղաղությունը, արդարությունն ու ճշմարտությունը:

Տեսանյութեր

Լրահոս