Բաժիններ՝

Փորձել էր կրպակից գողություն անել․ հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 16-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Թումանյան փողոցի թերթի կրպակից փորձել են գողություն անել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ լինգով ցանկացել էին բացել կրպակի պատուհանը, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը կատարել է Էջմիածնի Ալավերդյան փողոցի 38-ամյա մի բնակիչ։

Ապրիլի 20-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանական ցուցմունք տվեց:

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930