Ապրիլի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 17-ի ժամը 18-ից ապրիլի 19-ի ժամը 10-ը բացել են պատուհանը, մտել ներս և Նորաշխարյան փողոցի շինությունից գողացել են էլեկտրական հորատիչ, տաքացուցիչ, մալուխներ, էլեկտրական մետաղահատիչ և զոդող սարքեր:
Հնդկաստանը 24 ժամում արձանանագրել է կորոնավիրուսով վարակման 332 730 նոր դեպք, ինչը դարձել է վարակվածների օրական աճի անընդմեջ երկրորդ համաշխարային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 23-ին հայտնել է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների թիվը հասել է 16 263 695-ի:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 8 840-ով՝ մինչև 4 744 961: Ապրիլի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային:
ԱՄՆ-ի երկու սենատորներ կոչ են արել Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը (National Highway Traffic Safety Administration, NHTSA)՝ հանձնարարականներ մշակել ավտոարտադրողների համար՝ վերջերս Tesla էլեկտրամոբիլի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետո վարորդի օգնության համակարգի որակը բարելավելու նպատակով: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:
Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարները, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը ներկայացված են «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում, որը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բաց կլինի ապրիլի 25-ից:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բանակի օրը վերածեցին սգի, սգո օրը՝ տոնի։ Պետության ղեկավարի անունից համերգի և պաշտոնական ընդունելության հրավեր՝ տվյալ երկրում պաշտոնապես հայտարարված հիշատակի օրվա առթիվ․ սա աննախադեպ խայտառակություն է։
Երեք տարի առաջ ապրիլի 24-ի նախօրեին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այս ընթացքում կարողացան պետության հիմքերը խարխլել այնքան ու այնպես, որ այսօր մենք Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչում ենք՝ որպես պետություն ու հասարակություն առավել թուլացած ու խեղճացած, քան երբևէ։