
Ավագյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա ապրիլին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է:
Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 8-ին ամերիկյան Նյու Յորք քաղաքում: Հայ բռնցքամարտիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ: Այժմ Ավագյանը բնակվում է ԱՄՆ-ում և մարզումներ անցկացնում այնտեղ:
Ավագյանն իր նախորդ մենամարտն անցկացրել է ընթացիկ տարվա հունվարին, որն ավարտել էր ոչ-ոքի արդյունքով:
Ավագյանը հանդես է գալիս թեթևագույն և թեթև քաշային կատեգորիաներում: 2008-2016 թվականներին հանդես է եկել Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում: Ազգային առաջնությունների հաղթող և մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե երկակի մեդալակիր, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից: