Թուրքական «Aksoy» սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը կարող եք դիտել այսօր երեկոյան, ժամը 21:00-ին, հեռուստաընկերության եթերում: Այս մասին տեղեկացնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։
«Այն իրավիճակը, որը փաստացի մենք ունենք՝ թե՛ անվտանգության ոլորտում, թե՛ հանրային կյանքի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից, ոչ միայն մտահոգիչ է, այլ նույնիսկ լուրջ սպառնալիքներ է իր մեջ պարունակում, բայց մեր հանրության արձագանքն ադեկվատ չէ այդ իրավիճակին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ այն պայմանավորելով հիասթափությամբ:
«Սովորաբար այս իշխանությունն ինչ հայտարարում և խոսում է, կյանքը ցույց տվեց, որ դա իրականության հետ առնչություն չունի»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե կառավարությունը հայտարարել էր, որ հանրահավաքին շատ քիչ մարդ էր եկել։
Իշխանությունը խոստովանում է՝ ստորագրել է թուղթ, քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է. Հրանտ Բագրատյան
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Իսրայելի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկել դպրոցներին՝ ֆինանսավորումը 10-15% կրճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյուջեում փող չկա: Այս որոշման արդյունքում դպրոցները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու՝ ընդհուպ տարեվերջին ուսուցիչներին աշխատավարձ վճարել չկարողանալով:
Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները:
«Հայրենիքի փրկության շարժման» միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ներկաներից մեկի դիտարկմանը, թե ժամանակն է գնալ կտրուկ քայլերի, ասաց, որ կտրուկ են համարում այն քայլերը, որոնք ստեղծված իրավիճակում շատ բնական են։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 16 երկրից:
Ճապոնիայի իշխանությունները երկրի հյուսիս – արեւելքում դադարեցրել են վեց ջերմային էլեկտրակայանների (ՋԷԿ) մի շարք բլոկների աշխատանքն անվտանգության ստուգումներ անցկացնելու համար 7,3 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 13-ին այդ շրջանի մերձակայքում:
Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:
Արցախի Հանրապետության վարելահողերի 75-80%-ը պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է համացանցում շարունակաբար շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ. ՈՒՂԻՂ
Եվրամիությունը հետեւողականորեն խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա սկսվել է վաղուց, եւ նախաձեռնողը Բրյուսելն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ադրբեջանցիները եկել են մեր գյուղի վերևը, դե, գյուղից 4 կմ վերև է։ Մեր հայկական դիրքերից 5 մետր հեռավորության վրա են։ Մարզպետարանից էլ են եկել, Կապանի քաղաքապետն էլ է եկել։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր սահմանն է, եկել ենք, մեր սահմանի վրա նստել ենք։ Այդ կրակոցներից գյուղը չի վնասվել, անկանոն են կրակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագարակ գյուղի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 14-ին ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհայտ կորելու մասին:
ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն այսօր ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ներքին գործերի նախարարի հրամանները, ըստ որի կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության համակարգում:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երբրաբանական գիտությունների ինստիտուտը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ շուրջ լույս նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները, գրում է minval.az-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը պաշտոնապես նոր ակումբ ունի:
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը փետրվարի 19-ին կմասնակցի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիրտուալ հանդիպմանը, որը կկայանա Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին:
Առաջարկը հետեւյալն է՝ կառավարական ամառանոցների հսկա համալիրը վերածել ժամանակակից բժշկական կենտրոնի, վերականգնողական կենտրոնի, որտեղ կապաքինվեն պատերազմում վիրավորվածները, որտեղ ուսում եւ մասնագիտություն կստանան հաշմանդամ դարձած մեր զինվորները, որտեղ իրենց հանգիստը կանցնեն եւ վերականգնողական փուլ կանցնեն բանակից զորացրվածները, որտեղ հոգեբանական բարձրակարգ օգնություն կստանան ոչ միայն զինվորները, զինվորականները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամենը, զոհված զինվորականների ընտանիքի անդամները:
««Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (հայտնի «Պատրոն Դավիթ» մականվամբ) հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ՊՆ–ի հետ կատարած զենքի գործարքի շրջանակում իրեն առաջադրված մեղադրանքին։
Նա փաստացի պաշտպանել է իր վիժվածք խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռեւանշիստներից» եւ «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։
Փաստն այն է, որ ադրբեջանցի ամենախանդավառ երաժշտասերները փորձեցին այս ստեղծագործության հեղինակությունը վերագրել Ֆիկրատ Ամիրովին: Երեք օր առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ավարտեց այս շինծու վեճը՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ամիրովը ոչ մի կապ չունի այս հայկական ստեղծագործության հետ»:
17-ամյա Արտակ Հարությունյանը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին է և շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար անհրաժեշտ գումար այս պահին ընտանիքը չունի: