Ճապոնիայի վեց ՋԷԿ-երի աշխատանքը մասնակիորեն դադարեցված է երկրաշարժի պատճառով
Ճապոնիայի իշխանությունները երկրի հյուսիս – արեւելքում դադարեցրել են վեց ջերմային էլեկտրակայանների (ՋԷԿ) մի շարք բլոկների աշխատանքն անվտանգության ստուգումներ անցկացնելու համար 7,3 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 13-ին այդ շրջանի մերձակայքում: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը մասնակիորեն դադարեցված է Ֆուկուսիմայի պրեֆեկուրայի չորս ՋԷԿ-երում, ինչպես նաեւ հարեւան Մյագիի պրեֆեկտուրայի մեկ կայանում եւ եւս մեկում՝ հարեւան Իբարակիում: Մինչդեռ Ճապոնիայի իշխանություններն ընդգծում են, որ ստուգումների անցակացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային ընդհատումների, տեղեկացնում է հեռուստաալիքը:
Փետրվարի 13-ի երեկոյան Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայից դեպի հյուսիս – արեւելք տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ: Ստորգետնյա ցիցումներն զգացվել են Ճապոնիայի հյուսիսային, հյուսիս – արեւելյան եւ կենտրոնական մասի առնվազն տասը պրեֆեկտուրաներում: Ազգային օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կարող են տեղի ունենալ հետցնցումներ, մինչեւ հիմա արդեն եղել է ավելի քան 20 հետցնցում: Իսկ բուն երկրաշարժը, ճապոնացի սեյսմոլոգների կարծիքով, եղել է 2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժի հետցնցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: