
Լավրովը ԵՄ-ին համարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների հետեւողական խզման նախաձեռնող

Եվրամիությունը հետեւողականորեն խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա սկսվել է վաղուց, եւ նախաձեռնողը Բրյուսելն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Սկզբունքորեն, ցանկացած մարդու, ով փոքր ի շատե հետաքրքրվում է Եվրոպայի իրադրությամբ, վաղուց հայտնի է, որ արդեն երկար տարիներ է, ինչ այդ խզումը տեղի է ունենում. հարաբերությունները հետեւողականորեն խզում է ԵՄ-ն»,-փետրվարի 15-ին նա ասել է Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով իր ֆինն պաշտոնակից Պեկկա Հաավիստոյի հետ անցկացված բանակցությունների արդյունքները: Այսպես է նա մեկնաբանել հարցազրույցում իր վերջերս արած հայտարարությունը, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: