Բաժիններ՝

«Ադրբեջանին պետք է վերադարձվեր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն ստանար, իսկ Քելբաջարն ու Լաչինը մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»․ Ալիևը` ԼՂ վերաբերյալ մերժած առաջարկի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ շուրջ լույս նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները, գրում է minval.az-ը:

«Բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- հայտարարել է Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։

Այսպիսով, հերթական անգամ Ալիևը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության ներկայացուցիչների կողմից տարածվող սուտը, թե հարցի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում լինելու էր այն արդյունքը, ինչ արձանագրվել է կապիտուլյացիայի հետևանքով։ Ժամանակին, ինչպես խոստովանել է Ալիևը նաև միջազգային հանրությունն իրեն փորձել է ճնշել՝ ընդունելու համար այն տարբերակը, որի դեպքում Արցախը կարող էր ունենալ անկախություն, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը կմնային հայկական կողմի վերահսկողության տակ։

Ի դեպ, Ալիևն իր ելույթում նաև անուղղակի աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ բացասաբար արտահայտվելով բոլոր այն, իր ձևակերպմամբ «ռևանշիստական ուժերի» վերաբերյալ, որոնք կարող են փորձել փոխել իրավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728