Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տասնյակ անդամներ ձերբակալվել են։ Բաթման և Այդըն շրջաններում ԺԴԿ-ական առաջնորդների տներում ոստիկանական խուզարկություններ են ացկացվել։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
Արցախում սակրավորական խմբերը հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
Տասնվեց մարդ զոհվել եւ հինգը ծանր վերքեր են ստացել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում բեռնատարի շրջվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է նահանգի ոստիկանությունը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով մարդկանց շահագործման դեպքեր բացահայտելու մասին:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի եւ Տոմսի մարզերի վարչությունները ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացու եւ մերձավոր արտասահմանի երկրներից մեկի քաղաքացու Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման քերական գործի շրջանակում, ասված է Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբրիսկի մարզի վարչության հաղորդագրության մեջ։
Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 255-ի:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա։ Այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով և այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նորապսակներին, մյուս դեպքում հայտնի հարսանեկան երգացանկն է և ինքնամոռաց դոփյունը։
Փետրվարի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր ընկել Լուսաղբյուր գյուղի ճամփեզրի տներից մեկի հողամասը. 22-ամյա Արամ Միլիտոսյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
«Գիտուժ» նախաձեռնության անդամները, գիտակցելով հզոր գիտական ներուժի առաջնահերթությունը երկրի անվտանգության և թռիչքային զարգացման համար, կոչ են անում Կառավարությանը և Ազգային ժողովին գիտատար տնտեսության և դրա համար անհրաժեշտ հզոր գիտության մասին բազմիցս կրկնվող խոսքերից անհապաղ անցնել կոնկրետ գործողությունների։
Իսկ վիրտուալ աշխարհը շարունակում է սնվել ու գոյատեւել իրական Հայաստանի հաշվին։ Իրական Հայաստանից վիրտուալ աշխարհի մի Նիկոլը, մի տասնյակ նախարարները, ութսունքանի դեպուտատները եւ մի քանի հազար համբակ պողոսները ամեն օր մի գյուղ, մի արոտավայր, մի զոհ, մի գերի տալով թուրքին, մուծում են իրենց գոյության կոռն ու բեգյարը»։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 220 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների:
Այս տարի առաջին զորակոչը կատարվեց մատաղի արարողությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում 7 գառ, որպես մատաղ, մատուցվեց հանրությանը՝ հանուն բանակ մեկնող նորակոչիկների անվտանգ ծառայության, հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների։ Մատաղի արարողությունը սկսվեց աղի օրհնությամբ, որը կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը: Մատուցվեց պատարագ, Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի n 367-ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել.
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտեք՝ ինչի՞ եք բոլորդ անհամբեր սպասում Նախագահ Սարգսյանի հարցազրույցին. որովհետև 20 տարի ու ավել ապրել եք/ենք միֆերի Հայաստանում, իսկ 2018-ին էդ միֆերի արդյունքում «մերժեցիք Սերժին»:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը թեև նախորդ տարի՝ 2020-ին 2019-ի համեմատ էականորեն նվազել է, սակայն որոշ երկրներից՝ մասնավորապես Ֆրանսիայից, Չեխիայից, Չինաստանից ուղարկվել է ավելի մեծ ծավալով օգնություն:
Ոստիկանապետին ասացինք` մենք քաղաքականության մեջ չկանք. մեր թեման երեխեքն են. Արսեն Ղուկասյան
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները փետրվարի 15-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի շրջակայքի վրա: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով, Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։
Կիրակի 15 հայ ուխտավոր այցելել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:
Մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ մարմնական վնասվածքներ ստացած 18-30 տարեկան երիտասարդները վերապատրտասվելու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորություն կունենան: «Նոր էջ» ծրագիրը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ն:
Դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը ծիրանափող է նվագում ավելի քան քսան տարի: Կարծում է, որ դուդուկը մարդկային հույզերը, ապրումները փոխանցելու լավագույն գործիքն է: Դուդուկը ոչ միայն գերում, հուզում է մեղմ ելևէջներով, այլև ներկայացնում է ազգային հպարտությունը, ամրությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավորած մասնագետների միջազգային խմբի անդամ, դոկտոր Պիտեր Դասզակի կարծիքով՝ չղջիկների միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է: Նա ենթադրել է, որ վարակի նախնական տարածման վայրը կարող է լինել Չինաստանի հարավը կամ Հարավարևելյան Ասիան:
Փետրվարի 13-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: