ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր:
«Համավարակն արդեն մեր իրողությունն է, մենք ունենք թարմ տեղեկատվություն, և այդ տեղեկատվությունը շատ շտապ պետք է վերլուծել, համադրել և դրա արդյունքում ստանալ փաստաթուղթ։ Այսինքն՝ սպասել, որ համավարակն ավարտվի՝ կկորցնենք մեր ժամանակը, չենք կարողանալու որևէ բան քննել։ Հարգելի գործընկերներ, եթե կարողանում եք մասնակցեք, եկեք միմյանց չգրաքննենք։ Դուք հետ եք մնում ընդդիմությունից, կա՛մ եկեք հասեք ընդդիմությանը, կա՛մ եկեք նույն հարցերով այս հանձնաժողովի արդյունավետության վրա բացասական մի ազդեք»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անկախ հանձնաժողով կստեղծի հետաքննելու Կապիտոլիումի վրա բողոքի մասնակիցների գրոհի օրը տեղի ունեցած իրադարձություններն ու պատճառները: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է վերին պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Դեպի Երևան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական մասը ըստ պլանավորվածի, ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա:
Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից։ Այնուամենայնիվ, Էդմոնի քաղաքական գործունեությունից, պետության համար, գոնե մի օգուտ կարելի է քաղել։
Արցախի Հանրապետության դեմ 2020թ․ սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների ու հանցավոր դեպքերի վերաբերյալ՝ դիմումների, հաղորդումների, գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) հերթական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ստացվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումը Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները։
Կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի նոր ցանկը:
Շուշան Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տված ծավալուն հարցազրույցին։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կայֆ ա, չէ՞, որ իրենց «ոչմիթազական» անվանողներից մի մեծ խումբ լուռ էր, երբ պարզ դարձավ, որ Նիկոլը Արցախն է հանձնել մեկ ստորագրությամբ, հետո լուռ էր, երբ Նիկոլը Սյունիքի դիրքերն էր հանձնում բանավոր «ըմբռնմամբ», իսկ երեկ՝ լսելով Սերժի հարցազրույցը, հանկարծ զարթնեցին ու հիմա իրար հերթ չեն տալիս ասելու, թե ինչքան են զզվում «հող հանձնող Սերժից»։
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը եւ հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում՝ շարունակվող դավաճանություն։
Փաստաբանների պալատը ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ ուղեցույց է հրատարակել:
Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։
Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն իսկ գրանցվել է ավելի քան 110 ետցնցում:
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը կարմիր թելով անց էր կացնում այն գաղափարը, որ բանակցությունների տրամաբանությունն իր օրոք կառուցվել է մեկ գերակա նպատակի ու կարմիր գծի վրա, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և ինքը բանակցել է՝ գերակայություն տալով ոչ թե նրան, թե ինչ ենք վերադարձնելու, այլ, թե ինչ ենք ստանալու դրա դիմաց:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով արտաքին և ներքաղաքական տարբեր հարցերի՝ բանակցային գործընթացից մինչև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները։
ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Սոչիում սիրիական հիմնախնդրի կարգավորման միջազգային խորհրդաժողովին, թեեւ հրավեր է ստացել ռուսաստանյան կողմից: Փետրվարի 16-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը։
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հերքում է այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 16-ին ժամը 11:30-ից մինչև ժամը 14:00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Լճափ և Ծովազարդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Նախորդ շաբաթ՝ փետրվարի 8-ին, 168.am-ը հայտնել էր, որ հունվարի 30-ին Մոսկվայում կայացած Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում որոշված փորձագիտական ենթախմբերի միջև կայացել էր հանդիպում։
Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով փետրվարի 15-ին իրականացված 140 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:
Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները՝ չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն պես՝ 2018-ի մայիսի 8-ին, մեկնարկեց Արցախի կորստի և Հայաստանը` միջազգային հարաբերությունների սուբյեկտից միջազգային հարաբերությունների օբյեկտ վերածելու գործընթացի սկիզբը:
Թուրքիայում հինգ մարդ զոհվել եւ 38-ը վերքեր են ստացել ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Կոնիա քաղաքի շրջանում: Այդ մասին փետրվարի 16-ին հաղորդել է NTV հեռուստաալիքը։
Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: