G7-ի ղեկավարները կքննարկեն համավարակի և համաշխարհային տնտեսության վերականգնման հարցերը
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը փետրվարի 19-ին կմասնակցի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիրտուալ հանդիպմանը, որը կկայանա Մեծ Բրիտանիայի նախագահությամբ: Փետրվարի 15-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։
«Խոսքը մեծ չափով կվերաբերի G7-ի համատեղ արժեքների հիման վրա բազմակողմ համագործակցության, համավարակի դեմ պայքարի եւ տնտեսության վերականգնման հարցերին»,- ասել է նա:
Զայբերտն ընդգծել է, որ Մերկելը բանակցություններում մտադիր է, բացի այլ հարցերից, բարձրացնել այն հարցը, թե «Մեծ յոթյնակն» ինչպես կարող է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համավարակի պայմաններում գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում:
Բացի դրանից, կանցլերը ցանկանում է մյուս ղեկավարների հետ քննարկել առեւտրական թեմաներ, Աֆրիկայի իրադրությունը, շրջակա միջավայրի պահպանման, պատվաստման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ այնպիսի միջազգային կազմակերպությունների ամրապնդման խնդիրն, ինչպիսիք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Զայբետը հիշեցրել է, որ անմիջակա ձեւաչափով «Մեծ յոթնյակի» հանդիպումը պլանավորված հունիսի 11 – 13-ը: Ինչպես պլանավորվում է, այն տեղի կունենա Անգլիայի հարավ – արեւմուտքի Քոռնուոլում՝ Քարբիս Բեյ վայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: