«Փյունիկ»-ը Վենեսուելայից նոր կիսապաշտպան ունի
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 24-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Խոսե Կարաբալոն։ Կարաբաոյի վերջին ակումբը եղել է չիլիական «Ուաչիպատոն»։Ֆուտբոլիստը հանդես է եկել Վենեսուելայի մինչև 20 տարեկանների հավաքականում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակիառաջատարները երեքթիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: