ՌԴ-ի ռազմածովային ուժերի նվերի ջոկատը մտել է Արաբական ծով «Աման-2021» զորավարժությունների ծովային փուլին մասնակցելու համար:
Վերջին երկրաշարժից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ին, ՀՀ-ում գրանցվել է 110 հետցնցում։ Դրանք բոլորն էլ շատ թույլ են եղել, սակայն հնարավոր է Նուբարաշեն գյուղում կամ Էրեբունի վարչական շրջանում ապրող բնակիչները զգացած լինեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։
Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին:
Տեխասի ավելի քան 1 միլիոն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել նահանգում մոլեգնող ձնափոթորկի պատճառով:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 10-ից 12-ը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ։
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո՝ 2020թ. դեկտեմբերի 22-ին, ավելի քան 100 փաստաբան պետական դավաճանության մասին (ՔՕ 299-րդ հոդված) հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը 33 տարեկանում ստացել է դոկտոր-պորֆեսորի կոչում:
Ես չեմ կարծում, թե երկար են մտածել՝ նման արտահայտություն իրենց թույլ տալով, քանզի իրենք շատ լավ գիտեն, թե ով է եղել Նժդեհը Հայոց աշխարհի համար, հայ ազգի համար և ինչպիսի զորեղ գաղափարախոսություն է ստեղծել, որից պետք է միայն և միայն սովորել:
Հայաստանում փետրվարի 5-ին գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժից հետո ԱԻՆ ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Հաջորդ երկրաշարժը չուշացավ. փետրվարի 13-ին երկրաշարժ գրանցվեց Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքային մետրոյում մի շարք սպանությունների եւ մահափորձերի մեջ կասկածվողին: Այդ մասին գրում է New York Times թերթը։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը սոցցանցերում գրությամբ անդրադարձել է Արցախյան 44 օրյա պատերազմին:
Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր:
Հայաստանում վերջին տաք ձմեռը գրանցվել է 2018 թվականին, սակայն փետրվարին տաք օրերի տևողության և բացարձակ ցուցանիշներով, 2021 թվականի փետրվարը գերազանցում է:
«Վերջին տարիներին մեր հ/ը սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ և հետևողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումն ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ»,- մասնավորապես գրված էր նամակում:
Հայաստանի կոտրված ողը. «Սա կլասիկ դավաճանություն էր». 5րդ ալիքի «Կիրակնօրյա Հայլուրը»:
«Այս հարցերը մենք միշտ բարձրաձայնում ենք, սակայն կառավարությունը սիրուն ձևով խուսանավում է։ Եթե Սյունիքում անվտանգության խնդիրը լուծված չէ, ինչքան ուզում են՝ թող բնակելի տներ կառուցեն, այսօր գլխավոր խնդիրը մնում է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պատերազմի, Սյունիքում դեպի Կապան գնացող ճանապարհին կա ցուցանակ՝ «բարի գալուստ Ադրբեջան», սա ի՞նչ է, եթե ոչ՝ հոգեբանական բռնության փորձի օրինակ»,- նշեց Սրբուհի Գրիգորյանը։
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մի խումբ փաստաբաններ ու իրավաբան-գիտնականներ պետական դավաճանության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ դատախազությունը նման դեպքերում պարտավոր է հստակ որոշում կայացնել կա՛մ քրեական գործ հարուցելու, կա՛մ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, կա՛մ էլ ներկայացված հաղորդումը պետք է ուղարկեր ըստ քննչական ենթակայության:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան:
«Կարծում եմ՝ անլուրջ ենք վերաբերվում գերտերությունների հետ աշխատանքին, նաև անլուրջ եմ վերաբերվում Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ Այս ամենը պետք է դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության ներքո»,- հավելեց Ս. Սարգսյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը փետրվարի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ինդոնեզիայի Ճավա կղզում 20 մարդ անհայտ կորել եւ եւս 14-ը լուրջ վնասվածքներ է ստացել սողանքի հետեւանքով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առթիվ:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանի խոսքով՝ դատախազության գործողությունները, այն է՝ փաստաբանների ու իրավաբանների ներկայացրած՝ պետական դավաճանության մասին հաղորդումների հիման վրա քրեական գործեր չհարուցելը, պետք է հետագայում ստանան իրավական, կամ, որ ավելի հավանական է՝ քրեաիրավական գնահատական:
Փաստաբանները 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն: Դատախազությունը գործն ուղարկել էր ՀՔԾ, որը, ըստ օրենքի, պետք է որոշում կայացներ՝ կամ գործ հարուցելու, կամ գործի հարուցումը մերժելու մասին, կամ պետք է հաղորդումն ուղարկեր ըստ ենթակայության: Մինչդեռ ՀՔԾ-ն բոլորովին այլ որոշում է կայացրել, որի դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան:
Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 16-ին, ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Երազգավորս համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, գործարկվելու է էլեկտրաշչակը։
Գրել եմ ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անցկացնում Նախիջևանում, իսկ հողատուն պատրաստվում էր ՍԴ հարցով հանրաքվեին։ Հիշում եմ, թե ինչ վայնասուն բարձրացավ գրածիս կապակցությամբ, ինչպես ոգևորվեցին նորաթուխ ու հնամաշ ապազգայինները, քանի խմբագրական ու ստատուս գրեցին իմ դեմ։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: