Բաժիններ՝

Կարապետյանը մեկնել է Իսրայել` մասնակցելու ձյուդոյի միջազգային մրցաշարին

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Իսրայելի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կարապետյանը մեկնել է Իսրայել և կորոնավիրուսի թեստից հետո կարող է մասնակցել մասնակցել միջագզային մրցաշարին 73 կգ քաշային կարգում: Թել Ավիվի մրցաշարը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728