Բաժիններ՝

«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության առաջարկին հարյուրավոր մարդիկ են միացել

«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը հանդես է եկել առաջարկով՝ պետության առանձնատները վերադարձնել պետության պաշտպաններին:

Առաջարկը հետեւյալն է՝ կառավարական ամառանոցների հսկա համալիրը վերածել ժամանակակից բժշկական կենտրոնի, վերականգնողական կենտրոնի, որտեղ կապաքինվեն պատերազմում վիրավորվածները, որտեղ ուսում եւ մասնագիտություն կստանան հաշմանդամ դարձած մեր զինվորները, որտեղ իրենց հանգիստը կանցնեն եւ վերականգնողական փուլ կանցնեն բանակից զորացրվածները, որտեղ հոգեբանական բարձրակարգ օգնություն կստանան ոչ միայն զինվորները, զինվորականները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամենը, զոհված զինվորականների ընտանիքի անդամները:

Կարճ ժամանակում նախաձեռնությանը միացել են հարյուրավոր մարդիկ՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, զինվորականներ, կամավորականներ, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, բժիշկաներ, հոգեբաններ, իրավաբաններ, դասախոսներ, լրագրողներ:

Դուք եւս կարող եք միանալ այս կոչին տարածելով՝ այս տեսանյութը, անելով հայտարարություն ձեր ֆեյսբուքյան էջում, Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, գրելով էլեկտրոնային փոստին` [email protected]:

Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս