Պուտինը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

«Լեռնայինղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրադրության հարցը միջազգային բնույթ է կրում»,-նշել է ՌԴ նախագահը։

Հանդիպմանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Տեսանյութեր

Լրահոս