Բաժիններ՝

ԱՄՆ-ի կառավարությունը դատի է տվել թուրքական հաքերային խմբին՝ դրան մեղադրելով կիբերպատերազմ հայտարարելու համար

ԱՄՆ-ի կառավարությունը դատի է տվել թուրքական Ayyıldız Team հաքերային խմբին, հայտնում է ahvalnews.com լրատվականը:

Կառավարությունը դիմել է Նյու Յորքի հարավային շրջանի դատարան՝ սոցիալական ցանցերում հաքերային խմբի տվյալները պարզելու խնդրանքով և մեղադրել հաքերային խմբին ԱՄՆ-ին կիբերպատերազմ հայտարարելու համար:

Ի պատասխան վերոնշյալ մեղադրանքին՝ Ayyıldız Team հաքերային խմբի գլխավոր տնօրեն Մեհմեթ Իսհակն ասել է, որ նրանք հավատում են, որ այդ ամենի ետևում FETO ահաբեկչական խմբավորումն է կանգնած, ինչպես նաև հայտնել է, որ իրենց խմբի թիրախում են մի շարք ահաբեկչական կազմակերպություններ:

Հաքերային խումբը հիմնադրվել է 2002 թվականին Նոր Զելանդիայում և այժմ մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում: Խումբն իր գործունեությունն ակտիվացրել է դեկտեմբերի 17-ից 25-ը՝ Գյուլենի հետևորդների, ինչպես նաև ընդդիմության այլ գործիչների դեմ ուղղված կոռուպցիոն դեպքերից հետո: Կազմակերպությունը կոտրել է ընդդիմադիր գործիչների և լրագրողների էլ. փոստերն ու սոցիալական կայքերի հաշիվները՝ հրապարակելով նրանց անձնական հաղորդագրությունները:

Խումբն իր գործունեության ընթացքում երբեմն կոտրում է հայտնի մարդկանց սոցիալական էջերը՝ նրանց հետևորդների շրջանում տեղեկություններ տարածելու նպատակով:

Հաքերային խումբը մեղադրվում է բրիտանական դպրոցների, Իսրայելի պետական պաշտոնյաների անձնական էջեր մուտք գործելու համար: Ըստ պնդումների՝ 2020 թվականին խմբավորումն ավելի քան 100 հազար փաստաթուղթ է ձեռք բերել ԿՀՎ աշխատակիցների անձնական հաշիվներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս