Բաժիններ՝

Ինչի՞ հետևանքով է փակվել Անտարկտիդայի ռեկորդակիր օզոնային անցքը

Անտարկտիդայի վրա գտնվող օզոնային անցքը փակվել է օդերևութաբանական պայմանների և մթնոլորտում օզոնը քայքայող նյութերի առկայության հետևանքով: Փոխանցում է Կորիսպոնդենտ-ը:

«40 տարի առաջ կատարված օզոնային շերտի մոնիտորինգից ի վեր դա ամենաերկար, ամենամեծ ու ամենախորը անցքն էր: Այն վարում էին ուժեղ, կայուն և սառը բևեռային քամիները և ստրատոսֆերայի շատ ցածր ջերմաստիճանները», – նշել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը:

Ինչպես հայտնել էինք, օզոնային անցքը, որը հասել էր ռեկորդային չափսերի, 2020 թվականի դեկտեմբերին փակվել է բնական գործընթացների արդյունքում: Այս մասին հունվարի 8-ին հայտնել է օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը:

Նշվում է, որ օզոնային անցքը սկսել էր արագորեն աճել օգոստոսի կեսին և ռեկորդային չափերի էր հասել սեպտեմբերի 20-ին՝ զբաղեցնելով Անտարկտիդայի մեծ մասը:

Նաև նշվում է, որ օզոնային անցքը 2020-ին հակադրվում էր 2019-ին ի հայտ եկած նմանատիպ կառուցվածքին: Այդ ժամանակ օզոնային անցքը արտասովոր փոքր էր և ոչ երկարակյաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս