Ոստիկանները, առանց հիմնավորման, բոլոր կողմերից քաղաքացիների համար փակել են Իսակովի պողոտան

Երեկ տարբեր քաղաքացիներ համացանցային գրառումներով հայտնել էին, որ առավոտյան ժամը 08։00–ին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` արգելելու  Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։

168.am-ի թղթակիցը հայտնում է, որ վաղ առավոտից ոստիկանական ուժերի կողմից փակվել են օդանավակայան տանող ճանապարհները՝ նախ առանց հիմնավորման բոլոր կողմերից փակելով Իսակովի պողոտան, ապա նաև՝ Զվարթնոց օդանավակայանի մուտքերը:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Տեսանյութեր

Լրահոս