Բաժիններ՝

«Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքում հրդեհ է բռնկվել

Հունվարի 10-ին, ժամը 21:04-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։18-ին, մարել՝ 22։40-ին։

Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ի հատվածում գտնվող «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքում այրվել է մոտ 8000 քմ խոտածածկ տարածք, 280 տնակներից վնասվել է 8 տնակ։ Այրվել են 2 տնակների (յուրաքանչյուրը 20 քմ) շքամուտքերի և ներսի պլաստմասսայե կախովի առաստաղների արտաքին երեսպատումից 20 քմ հատված, 6 պատուհան, իսկ ընդհանուր երեսպատումից ջերմահարվել՝ մոտ 20 քմ հատված։ 6 տնակների շքամուտքերում և ներսում (4-ը՝ 20 քմ, 2-ը՝ 30 քմ) ջերմահարվել են պլաստմասսայե կախովի առաստաղների արտաքին երեսպատումը (մոտ 30 քմ ) և 18 պատուհան՝ մասամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս