Բաժիններ՝

Աֆղանստանում ավիահարվածի հետևանով զոհվածների թիվը հասել է 18-ի

Հունավարի լույս 10-ի գիշերն ավիահարվածի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել Աֆղանստանի Նիմրոզի նահանգում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի TOLOnews հեռուստաալիքը՝ վկակայակոչելով նահանգային խորհրդի ղեկավար Բազ Մոհամեդ Նասիրին։

Նրա խոսքով՝ զոհվածների թվում են ութ երեխա, յոթ կին եւ երեք տղամարդ:

Հեռուստաալքի տվյալներով՝ զոհվածների հարազատները նրանց մարմինները տարել են նահանգի մայրաքաղաք՝ Զարանջ, որպեսզի արդարադատության հասնեն կառավարությունից: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր ավիահարվածի 12 զոհերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս