Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ մոնիտորինգի արդյունքն է այն, որ ֆրանսիական մամուլի էջերում խոսվում է հայ երեխաների նկատմամբ իրականացրած ադրբեջանական վայրագությունների մասին, դա վկայում է Ադրբեջանում հայատյացության քարոզի մասին։
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը:
«Թե՛ Շուշիում, թե՛ Քարինտակում, թե՛ Իսաբուլախի տակ, կոնկրետ մեր զորախումբը, որտեղ որ հայտնվում էր, սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը, կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» զորախմբի անդամ, Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ դա կազմակերպված գործողություն է եղել «Հայրենիք» զորախմբի դեմ, որն իրականացնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց և լրամշակելու նպատակով մեկ ամսով հետաձգվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Ռուսական «Rossiya» ավիաուղիները հունվարի 15-ին վերսկսեց Սանկտ Պետերբուրգ – Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները:
Ես՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում և այսօր էլ խորապես մտահոգ հետևում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին, անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րևէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը և նրա հեղինակությանը վերաբերող որևէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։
Կորոնավիրուսը բացասական մեծ ազդեցություն է ունեցել՝ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի պնդմամբ՝ ՀՀ կառավարությունը վարակի տարածման առաջին ամիսներին շատ արագ օգտագործել է պետության ունեցած ամբողջ ֆինանսական հնարավորությունը, իսկ հիմա «կանգնել է կոտրած տաշտակի առջև»:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հունվարի 13-ին հանդիպել է ՀՀ զինվորական դատախազության առջև հավաքված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արդրեբջանի Հանրապետության կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ, լսել ընդհանուր գծերով բարձրացվող նրանց մտահոգությունները, հուզող հարցերը:
Հարգելի Հայրենակիցներ՝ սույն թվականի հունվարի 15-ի դրությամբ կատարված թեսթավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքերում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ:
Հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում հերթական հանդիպումն է անցկացրել կալանավորված անձանց հետ:
«2020թ.-ը Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային տարի էր». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա գնահատմամբ՝ վերջին 12 տարիների համեմատ՝ ունեցել ենք աննախադեպ անկում:
«Բուն գործընթացը կսկսվի այս ամսվա վերջին, երբ աշխատանքային խումբն արդեն կսկսի աշխատել: Այն աշխատանքային խմբի մասին է խոսքը, որի համանախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այստեղ կլինեն արդեն դետալային քննարկումներ՝ թե՛ ժամկետների հետ կապված, գուցե ժամանակային քարտեզը կդրվի, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ինչպիսի զարգացումներ կլինեն»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ի հայտնի եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին, ինչպես նաև՝ ինչ է սպասվում ապաշրջափակում ասվածի շրջանակներում Հայաստանին:
«Սպիննակեր Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր, բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանն անհավանական է համարում ադրբեջանական կողմի հավաստիացումը, թե երկաթգծի գործարկման համար անհրաժեշտ է երկու տարի:
Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ հունվարի 14-ի գիշերը գողացել են Երեւանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող կատվի քանդակը:
Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն «անհայտ ծագման մի անձնավորություն է, որը հրաժարվել է սեփական հորից»։
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ պաշտոնական տվյալների, դեպի Շուշի ճանապարհի կառուցումը տևելու ա 1.5 տարի։ 100 կմ ճանապարհը պիտի կառուցեն լեռնային ու դժվար անցանելի բնագծերով։ Այլ ելք չունեն։
Վայրը, որտեղ, հնարավոր է, գտնվում է Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության աղետի ենթարկված ինքնաթիռի «սեւ արկղը», գտել է հեռավար կառավարվող ընդջրյա սարքը:
Պարոն ոչ բարով «գերագույն գլխավոր հրամանատար», Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու «կուսակցությունների» հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես:
Այս պատերազմը ծանր կորուստներ և հետևանքներ ունեցավ մեր երկրի և ժողովրդի համար: Հետպատերազմյան շրջանում ու հատկապես վերջին օրերին զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների շուրջ տիրող իրավիճակը այլևս անտանելի է: Այն ընտանիքները, որտեղ մեծացել և դաստիարակվել են մեր նահատակները, պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Տղաներն ընտրել են գիտակցված մահը, որպեսզի մեր Հայրենիքը հարատևի: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ տղաները զոհվել են ոչ թե «հանուն ՈՉՆՉԻ», այլ՝ հանուն մեր Երկրի, հանուն մեր ապագայի:
Հարցին՝ դեպքի մասին ռուս խաղաղապահներին տեղյակ պահե՞լ են, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հորդորեց իրեն հարցեր տալ այն դեպքերի հետ կապված, որոնց մանրամասներից տեղյակ է։
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են:
Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանապետի պաշտոնից իր հեռացման պատճառներին և նոր պաշտոնին նշանակվելու հանգամանքներին։
Հինգ մարդ զոհվել եւ տասնմեկը վերքեր են ստացել Կոլումբիայի արեւմուտքում ոսկու արդյունահանման հանքի փլվելու հետեւանքով:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները:
ԱԱԾ պահեստազորի սպաները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը։