«Ընդդիմադիր ուժերի իրական կորիզը ոչ թե Հայրենիքի փրկության շարժումն է՝ իր բազմաթիվ հանձնաժողովներով, այլ 6 անձից կազմված մինի-խորհուրդը՝ կազմված ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներից, Վազգեն Մանուկյանից եւ երեք կուսակցությունների առաջնորդներից՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»։ Այս ֆորմատով պարբերաբար հանդիպումներ են կայանում, որտեղ էլ որոշվում են ընդդիմության պայքարի ֆորմատն ու անելիքները։
Մյուս կողմից՝ իրական ընդդիմությունը պետք է կոնկրետ կողմնորոշվի իր հետագա քայլերի ու անելիքների հարցում, վերանայի իր մոտեցումները և իրատեսական ծրագրեր առաջ մղի, որպեսզի գործող իշխանությունների՝ անգործունակ ճանաչվելուց հետո ճանապարհ բացվի ոչ թե կոնկրետ իրենց համար, այլ քաղաքականության համար, որովհետև այն ամենը, ինչ երկուսուկես տարի անում է այս իշխանությունը, տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Համառ լուրեր են շրջում, թե մինչեւ հունվարի վերջ դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մենք գրել էինք, որ Մարության-Փաշինյան հարաբերությունները տեւական ամիսներ է` լարված են, Փաշինյանը դեկտեմբերի վերջերին նրան փոխանցել է, որ ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունով անվստահություն կհայտնեն եւ կհեռացնեն, բայց Մարությանը ժամանակ է խնդրել եւ ասել, որ ինքնակամ կգնա։
Ձախ նկարում Սարիբեկն է։ Սարիբեկը հերոս է։ Սարիբեկը զոհվել է Մոնթեի հետ միասին 1993 թ․ հունիսի 12-ին՝ Մարզիլու, Ղիյամադինլու և Յուսուֆջանլու գյուղերը մաքրագործելուց հետո։ Սարիբեկը 5 երեխաների հայր էր…
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձագետները, քաղաքական ուժերը եւ հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պետական գերատեսչություններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու ասոցացվել իշխանական ներկայացուցիչների հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պագամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց։ Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ, ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջանառվում։ Նախ՝ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի անունը, Արարատ Միրզոյանի սանիկ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանինը, որի նախարարական ամբիցիաները տեսանելի են տեւական ժամանակ՝ նախարար-ԱԺ առողջապահության հանձնաժողով հակամարտությունը հրապարակային բնույթ ունի։
ունվարի 15-ին, ժամը 18:42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Արցախի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել:
Հունվարի 15-ին, ժամը 12:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել է ձորակում։
Հունվարի 15-ին, ժամը 21:49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
Բրազիլիայում անցկացված կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը գրեթե 30 տոկոսով պակաս է ավելի վաղ հայտարարվածից:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 24 715-ով:
Հունվարի 1-ն ավանդական գլխացավանք է ֆուտբոլային ակումբների ղեկավարների համար. եթե խաղացողի պայմանագիրն ավարտվում է ամռանը, հունվարին նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ:
Հազիվ թե հաջողվի 2021 թվականին հաղթահարել կորոնավիրուսը, սակայն դրա հետ մեկտեղ իրադրությունը, այնուամենայնիվ, կդառնա ավելի կառավարելի:
Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
Հայտնի հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը երկրպագուների դատին է հանձնել «You Should Know» երգը:
«Տեսահոլովակը լի է այն գիտակցության մասին սիմվոլիզմով, որ չես կարող որևէ մեկին փոխել։ Դուք կարող եք փոխել միայն ինքներդ Ձեզ։ Մեծացրեք ձեր սեփական թևերը և հեռացեք ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, ով իսկապես չի գնահատում այն ամենը, ինչ կարող եք առաջարկել»,- Instagram-ում տեսանյութի մասին գրել է երգչուհին:
Հունվարի լույս 5-ի գիշերը՝ ժամը 2․45-ի սահմաններում, ՕԿԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Րաֆֆու փողոցում կասկածելի անձինք կան, որոնք ուսումնասիրում են կայանված ավտոմեքենաները։
PayPal-ի հիմնադիր Մաքս Լևչինը Affirm ստարտափից հետո դարձել է միլիարդատեր:
Ընձուղտի լեզուն սեւ է, եւ դրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 50 սմ-ի:
Նման դեպք մինչև հիմա երբևէ չէր եղել տրանսֆերտների շուկայում։ Նույնիսկ անցած տարի, երբ բոլորը մեկ մարդու նման դրսից ավտոմեքենաներ էին ներմուծում, ինչի հետևանքով մեծ քանակությամբ տարադրամային միջոցներ էին դուրս գալիս երկրից, միևնույն է, տրանսֆերտային հոսքերի շարժը դրական էր։ Ավելի շատ էին մուտքերը, քան ելքերը։
Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ պլանավորում է վերացնել փոստային աղավնուն, որը, ենթադրաբար, երկրում հայտնվել էր ԱՄՆ-ից, սակայն թռչունին ապրելու ոչ մեծ շանս է մնում։
Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին հունվարի 12-ին և 13-ին:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: