«Պետք է հասկանանք, որ տնտեսությունն աճում է, եթե կա արտադրելու բան, եթե կա արտադրող: Ես էլի եմ ասում՝ մենք այս պատերազմի հետևանքով կորցրեցինք հսկայական հնարավորություններ, հզորություններ, և տնտեսական աճն էապես նվազելու է երկարատև կտրվածքով, երկարատև՝ նկատի ունեմ տասնամյակներ:
Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում իբրև Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է «Made in Turkey» (արտադրված է Թուրքիայում) գրությունը։
Երբ վարչական ռեսուրսի տոտալ ներգրավմամբ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին երթ իրականացրեց դեպի Եռաբլուր սրբավայր, շատերը փաստում էին, որ, ի թիվս մարզպետարանների, նախարարությունների և ոստիկանության աշխատակիցների՝ երթի մասնակիցների թվում են եղել նաև պատերազմի շուրջ 2000 մասնակիցներ, որոնց նկատմամբ այս կամ այն հոդվածով քրեական հետանդում է սկսվել, ու վերջիններիս հստակ ասել էին՝ կամ մասնակցում եք երթին, կամ դատվում եք:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՌՀ կողմից Արմնյուզ, 5-րդ ալիք և Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչև մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնաքարին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից բխող հարցերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայաստանում 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչը բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով (տարվա ընթացքում վերանայված ցուցանիշից): Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Միացյալ Նահանգների Twitter ընկերության ղեկավարությունը համանուն սոցիալական ցանցում ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի, ինչպես նաեւ Սպիտակ տան պաշտոնական օգտահաշիվները դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին կփոխանցի պաշտոնակալությունից հետո:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ:
Թուրքիայում 5 անձի կողմից զինված և փայտերով հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Հարձակման հետևանքով Օզդաղը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են։
Դատախազությունն այսօր շտապեց հայտարարել 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին՝ 8.3 մլն ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ խոսքը նվիրատվության մասին է, իսկ ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։
Վազգեն Մանուկյանը՝ Գյումրիում ճանապարհը փակելու մասին
«Այդ էքսպանսիան վաղուց արդեն եղել է, ու մեր շուկաներում, եթե մենք ուսումնասիրենք լայն սպառման ապրանքների տեսականին և ծագումը, կհամոզվենք, որ այդ էքսպանսիան արդեն տեղի է ունեցել»:
Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։
«Ընդունված է մտածել, որ Գերմանիան կամ Շվեդիան պարտվել են, և այդ պարտությունը նրանց թույլ է տվել, որպեսզի նրանք զարգանան, և հիմա Հայաստանն ունենում է այդ հնարավորությունը, որպեսզի զարգանա, և այստեղ ամենամեծ սխալն այն է, որ մենք վերցնում ենք բացառությունը՝ որպես օրինաչափություն, որովհետև պարտությունն իրականում նրա համար չէ, որ ինչ-որ մեկը շահի: Այդ ամենը կախված է մի քանի հանգամանքից. նախ՝ պարտության պայմաններից, երկրորդ՝ այն ռեսուրսներից, որին տիրապետում է պարտվող կողմը»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող:
Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ. ՈՒՂԻՂ
«Մենք խախտել էինք ժամանակացույցը, ելնելով ստեղծված իրավիճակից, նաև կանոնակարգ օրենքի հետ կապված մի փոքր տեխնիկական խնդիրներ կային։ Մենք արդեն տեսել ու քննարկել ենք իրավաբանական բաժնի հետ, թե այդ խնդիրների առկայության դեպքում ինչպես անենք, որ զեկույցը հասանելի լինի բոլորին։ Կարծում եմ՝ այդ զեկույցը հիմա էլ շատ կարևոր է, որպեսզի օր առաջ ուսումնասիրվի, և եթե այս պատերազմը չլիներ, լավ կլիներ, որ բոլորն էլ իմանային, թե ինչ թերությունների մասին է խոսքը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին:
Թուրքիայի իշխանությունները պլանավորում են հունվարի վերջին Ռուսաստանի հետ քննարկել C-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր հետագա մատակարարումների հարցը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ տնտեսության անկումից տուժում են բոլորը, իսկ առաջին հերթին՝ գործող իշխանությունը, որը չի կարողանում ապահովել հարկային եկամուտների մեծ մասը: Տնտեսագետի պնդմամբ՝ նույն խնդիրը լինելու է նաև 2021-ի ընթացքում:
«Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նկատեց, որ տրանսպորտային ուղիների, կոմունիկացիաների հետ կապված խաղի կանոնների փոփոխությունը տնտեսության համար հանդիսանում է էքստերնալ շոկ՝ թե՛ մեր երկրի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի, և թե՛ ՌԴ-ի.
Ըստ Արման Թաթոյանի, երբ Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հարուցում են քրեական գործեր, դա նույնպես միջազգային մարդասիրական կոպիտ խախտում է։ Հետևաբար՝ Ադրբեջանում իրավունք չունեն նման բան անելու։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման և եռակողմ բանակցությունների արդյունքները, ինչպես նաև քննարկվել են ՌԴ արտաքին ու ներքին քաղաքականության ակտուալ հարցեր։ ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հունվարի 15-ին հավանություն է տվել հանրապետության վարչապետի պաշտոնում Ասկար Մամինի թեկնածությանը:
Ռուսաստանն սկսում է Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ներքին պետական ընթացակարգերը:
«Եթե Գագիկ Ջհանգիրյանը գա ԲԴԽ, տարիքը լրանալուց մեկ օր էլ անցնի, նույնն է թե՝ ԲԴԽ 120 տարեկան մեկը գա: Որևէ տարբերություն չկա, խախտումը նույնն է: Նրա՝ ԲԴԽ գալու դեպքում ԲԴԽ նախագահը պետք է նույն Սահմանադրության 160-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման կարգով հայտարարություն տարածի, որ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարել են»,- նշեց դատավորը:
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են այն մարդու ինքնությունը, որը ոստիկանին դրոշաձողով ծեծել էր ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի մերձակայքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ. պարզվել է, որ նա Արկանզասի նահանգի բնակիչ է: