Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:
Անցած օրն Ինդոնեզիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, վիրավորվել է շուրջ 600 հոգի: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի Օդերեւութաբանության գործակալությունը, հունվարի 14-ին Սուլավեսի կղզում տեղի ունեցած 5,7 եւ 6,2 մագնիտուդով երկրաշարժերին կարող են հետեւել հուժկու հետցնցումներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպիսի վնասներ է կրել Արցախի գյուղատնտեսությունը պատերազմի հետևանքով: Ինչ խմբագրումներ է կատարել պատերազմը՝ գյուղատնտեսության ռազմավարության մեջ. «Արմենպրես»-ի այս և այլ հարցերի պատասխանում է Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: – Պարոն նախարար, պատերազմի հետևանքով, համեմատաբար կրճատվել են Արցախի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Որքանո՞վ են կրճատվել: Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեիք պատերազմի հետևանքով գյուղատնտեսության բնագավառի կրած վնասները: […]
Իսպանիայի ֆուտբոլի Սւոպերգավաթի խաղարկությունից դուրս մնաց Մադրիդի «Ռեալ»-ը:
Այս ամենի արդյունքում «իզմեր» չունեցող ,իսկ իրականում ապազգային «խունտան» քանդեց ազգային ինստիտուտները,հանձնեց Արցախը, իրականացնում է թուրքերի դարավոր երազանքը՝ Սյունիքով ճանապարհ տալով թուրքերին եւ իր «մարիոնետների» կողմից լծվել է հակառուսական քարոզչությանը՝ նպատակ ունենալով ազգային աղետի մեղավորությունը բարդել Ռուսաստանի վրա։Այն Ռուսաստանի,որի միջնորդությունն արհամարհելով , «խունտայի» պարագլուխ հողատուն հրաժաժարվեց հոկտեմբերի19-20-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկությունից։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ)` 3.4%: Այս մասին տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։
Ինչպես տեղեկացվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Քրիսթալ Փելաս»-ին: Թիմերն առաջին կեսում չօգտագործեցին իրենց հնարավորություննները մրցակից դարպասը գրավելու համար: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ձերբակալված քուրդ անչափահասին իրավապահները հարկադրել են մի ամբողջ օր անդադար բարձրաձայն կարդալ Թուրքիայի օրհներգը՝ «Անկախության քայլերգը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Բելգիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է․ «Այն, ինչ կատարվում է մեր երկրում վերջին 2 տարիներին, եւ հատկապես այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին, բավական էր, որ ցանկացած այլ երկրում մի 5 անգամ կառավարությունը հրաժարական տար, 2 անգամ՝ երկրի նախագահը, հարյուրից ավելի պաշտոնատար անձինք «թռնեին» աթոռներից՝ որպես մեզ հասած բոլոր աղետների պատասխանատուներ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հանդիպումն անցել է բարիդրացիական մթնոլորտում, քանի որ Էդմոն Մարուքյանը Ջհանգիրյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, որը ձևավորվել է դեռ նախկին գումարման խորհրդարանում, երբ երկուսն էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ էին։ ԼՀԿ-ն Ջհանգիրյանին հարցրել է Մատաղիսի գործից։ Նախկին զինդատախազն ասել է, որ մնում է նախկին «համոզմանը»։
Ադրբեջանի հայատյացության հերթական դրսեւորումը վերջերս թողարկված դրոշմանիշն է, որտեղ Արցախի տարածքը «ախտահանվում» է, այսինքն՝ Ադրբեջանը Արցախի հարցը պատկերացնում է միայն հայերի լիակատար հեռացման ճանապարհով։ Այս դեպքում անգամ Ադրբեջանի կողմից հպանցիկ առաջարկվող մշակութային ինքնավարության տրամադրումն է զավեշտալի հնչում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատեւ եւ թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգը բավականին հագեցած է լինելու: Մասնավորապես, վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 40 հարց՝ բացասական եզրակացություն ստացած, կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած 22 հարց, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 8 հարց:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հետպատերազմական օրերին, հասկանալի պատճառներով, մեր ԱԷԿ-ի թե՛ աշխարհաքաղաքական գործոնը, թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ավելի տեսանելի եղան։ Այս շրջանում մեզ թշնամական երկու երկիր՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ավելի եռանդուն են գործում՝ անթաքույց պնդելով ՀԱԷԿ-ի փակման իրենց մտադրության մասին։ Մենք պետք է չանտեսենք նրանց այս քայլերը՝ զուգահեռ հակընդդեմ գործելով։
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը․ նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը կանդամակցի ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին՝ փոխարինելով Տիգրան Կարապետյանին։ Հիշեցնենք, որ սյունեցի Կարապետյանը պատերազմից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո վայր դրեց մանդատը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն․ երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել. երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաեւ դեղամիջոցը։
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության փաստով:
Էստոնիայի Հարյուի գավառական դատարանը ձերբակալության կալանագիր է տվել խոշոր գործարար Հիլար Տեդերին եւ ֆինանսների նախարարի խորհրդական Կերստի Կրահտին, որոնք մասնակից են Ցենտրա առաջատար կուսակցության շուրջ սկանդալին։
Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք է 20 տարի բանտում անցկացնի կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Այդ մասին հայտնում է KBS հեռուստառադիոընկերությունը:
Սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակչուհին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ արհեստանոցից գողացել են գործիքներ։
2020 թվականի արդունքներով Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով աճել է 8,3 տոկոսով՝ մինչեւ 586,72 միլիարդ դոլար:
Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել է:
Ֆիլիպինցի բժիշկները հավաստել են երկրի տարածքում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքի հայտնաբերումը: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունն իր կայքում։