![](/banners/BeFunky-design.jpg)
Կոլումբիայում հինգ մարդ է զոհվել ոսկու արդյունահանման հանքում
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/1040293.jpg)
Հինգ մարդ զոհվել եւ տասնմեկը վերքեր են ստացել Կոլումբիայի արեւմուտքում ոսկու արդյունահանման հանքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Proclama Cauca y Valle տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Սանտանդեր դե Կիլիչաո քաղաքի շրջանում, որը գտնվում է Կաուկա դեպարտամենտում: Ականատեսների խոսքով՝ փլուզումը տեղի է ունեցել հունվարի 14-ի առավոտյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-