
Ուշադրություն. սպասվում է բուք. ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։