«Արցախի նախկին նախագահները պարտավոր են ամենաակտիվ մասնակցությունն ունենալ էս դավաճանին օր առաջ իշխանությունից քշելու և հետո դատելու գործում». Գառնիկ Իսագուլյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, լրագրողի հարցին ի պատասխան անդրադառնալով պատերազմից հետո Արցախի նախկին նախագահների լռությանը, ասաց, որ իր համար դա անհասկանալի է:

«Արցախի նախագահները՝ Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ամբողջ գեներալիտետը, Արցախի ազգային հերոսները ոչ միայն պետք է այդ հարցը բարձրացնեին, այլև պետք է Նիկոլին սատկացրած լինեին, որովհետև այդ մարդը ծախել է իրենց հայրենիքը, իմ հայրենիքը, մեր հայրենիքը: Իրենց լռությունն ինձ համար անհասկանալի է, կամ մեկ-մեկ հարցազրույցներ տալը: Այդ մարդիկ պարտավոր են ամենաակտիվ մասնակցությունն ունենալ էս դավաճանին օր առաջ իշխանությունից քշելու և հետո դատելու գործում: Վերջում էլ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, որ պատերազմի ժամանակ դավաճանները պետք է գնդակահարվեն, հետո էլ գնդակահարեն  պատի տակ»,- ասաց Իսագուլյանը և պնդեց, որ ամեն բան պետք է արվի օրենքի շրջանակներում, բայց կոշտ մեթոդներով:

Տեսանյութեր

Լրահոս