Բաժիններ՝

Դի Մարիան կարող է կրկին խաղալ Անգլիայում

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կրկին հանդես գալ Պրեմիեր լիգայում: Այս մասին գրում է dail Mail-ը:

Ըստ պարբերականի, Դի Մարիայի հետ կապի է դուրս եկել «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Արգենտինացու պայմանագիրը Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ ավարտվում է ընթացիկ տարվա հունիսին և կողմերը չեն սկսել բանակցությունները նորի համար: Եթե Դի Մարիայի պայմանագրի ավարտին ՊՍԺ-ն չերկարաձգի այն, ապա կիսապաշտպանը անգլիական ակումբ կարող է տեղափոխվել անվճար` ազատ գործակալի կարգավիճակով:

Դի Մարիան 2014/15 մրցաշրջանում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս